00:00:00

Պարո՛ն Ավինյան, եկել եմ Ձեր տրամադրությունը փչացնեմ. Գրիգոր Երիցյան

06:30, 10 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Օրակարգում ընդգրկված է 37 հարց։ Դրանցից մեկն էլ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու հարցն է։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը հայտարարեց, թե նիստի օրակարգի հարցերից մեկը պարունակում է կեղծ տեղեկատվություն։

«Իշխող խմբակցությունն ավագանու օրակարգում է ներառել իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու՝ պարոն Ավինյանի հրատապությունը։ Բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ Ձեր տրամադրությունը փչացնեմ»,-հայտարարեց Երիցյանը։

Նա նշեց, թե այդ նախագծով դա անել հնարավոր չէ։

«Նախագծով առաջարկվող կեղծ հիմքերից մեկը հետևյալն է. Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հինգ նիստերից չորսին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պնդումն ամբողջությամբ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս հանգամանքն այս որոշումը դարձնում է առոչինչ, այն իրավական ուժ չունի։ Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»,-հայտարարեց Գրիգոր Երիցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր