00:00:00

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ

14:56, 09 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին ԱԺ որոշումները չեն ընդունվել: Ուստի, ԿԿՀ երկու անդամի ընտրության համար պետք է ձեւավորվի նոր մրցութային խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի եւ Ազգային ժողովի խմբակցությունների կամ ԱԺ խորհրդի նշանակած մեկական անդամներից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:

Խորհրդի որոշմամբ Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր