Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Ըստ էության, ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։