00:00:00

Իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը (լուսանկարներ)

12:43, 09 սեպտեմբեր 2024 Մշակույթ

Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի ունեցավ նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։

 

Նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական բնույթի է։

 

Գյումրիում ծնված Մարինե Մանուկյանի խոսքով մի քանի տարի առաջ է դեռ որոշել ծննդավայրում ցուցահանդես անել, ինչից հետո առանց դադարի մեկը մյուսի հետևից ծնվել են նկարները։ Գեղանկարները լռության ձայնը լսելի դարձնելու և այն դրական զգացողություններով խլացնելու միտում ունի։

 

Ցուցահանդեսին ՀՀ Նկարիչների Միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի ստեղծագործություններին անդրադարձել են ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Գյումրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ։

 

Գեղանկարները կցուցադրվեն մեկ ամիս։

 

Լուսանկարներն այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր