ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ կարող է գա մի օր, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնի։
«Որևիցե մեկը չի բացառում, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված Հայաստանին պատասխանելու բան ունեն։
Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ժողովրդի շահերից չի բխում՝ ԱԺ նախագահնը ընդգծեց. «Կարծում եմ՝ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է»։
Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Հայաստանում հակառուսական արշավ չի եղել։
«Մի բան հարցնեմ էլի, եթե ես հարձակվեմ ձեր վրա ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի՞ հակաալենյան արշա՞վ»,- նշեց նա՝ խնդրելով ուղիղ չհասկանալ իր ասածը։