00:00:00

Անծանոթ անձանց չվստահել, հեռախոսազանգով հայտնած տեղեկությունը՝ ստուգել․ Խարդախության նոր մեթոդը Հայաստանում մեծ ծավալում է ստացել

17:14, 06 սեպտեմբեր 2024 Իրավական

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են․

 

«Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է մեր քաղաքացիներին:

 

Ըստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում:

Խարդախության այս նոր ձևը շարունակվում է, ամեն օր ոստիկանությունում ահազանգեր են ստացվում: Ուստի ՆԳՆ ոստիկանությունը վերստին զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր