Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է։ Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Սահմանազատվել է 13 կմ սահման, բայց Հայաստանի հետ մեր սահմանը 1000 կմ է։ Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ»,-ասել է Ալիևը։