«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Նա չի անցել «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգումը, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ինքը՝ Եսայանը։
«Դատական ոլորտում այս իշխանության ստեղծած «բարդակի» պատճառով ինձ չթողեցին դուրս գալ երկրից։ Արդեն մեկ տարի է` խափանման միջոցը պետք է հանված լիներ։ Մենք բողոքարկել էինք, և Վերաքննիչ դատարանը ապրիլ ամսին արդարացման որոշում է կայացրել։ Այսօր ես պատրաստվում էի 4 օրով մեկնել երկրից»,- մանրամասնել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 10-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Բագրատ Եսայանին և տեղափոխել ԱԱԾ մեկուսարան։
Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 38-225, զանգվածային անկարգություններ, որով նախատեսված է պատիժ 3-ից 10 տարի ժամկետով, կախված մասից եւ 164-ի առաջին մասով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը պատժվում է տուգանքով։
Նախորդ տարի Բագրատ Եսայանն արդարացվել էր։