ՀԱՊԿ-ում քննարկվում են հավաքական արձագանքման ուժերի տեղակայման նախապատրաստական աշխատանքները:
Հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման եւ կիրառման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման հարցերը մշակվում են սեպտեմբերի 3-4-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի եւ քարտուղարության համատեղ վարժանքի ընթացքում:
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի Հանրապետության օպերատիվ խմբերը մասնակցում են համատեղ մարզմանը տեսակոնֆերանսի ռեժիմով:
Նշվում է՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին «դիմել է կազմակերպության անդամ երկրի նախագահը` ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։

Որոշումների նախագծերը հիմք կհանդիսանան Ղրղզստանի տարածքում «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024» և «Էշելոն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ զորամիավորումների օգտագործման համար։