Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի առաջնության չեմպիոններ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաչատրյան — Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում ՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով, մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում։