Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն։
Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: