Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը. հայտնի են Երևանի «Նոա»-ի մրցակիցները, որոնցից մեկը Լոնդոնի «Չելսին» է։
«Նոան» սեփական դաշտում կընդունի ԱՊՕԵԼ-ին, «Մլադա Բոլեսլավին» և «Վիկինգուրին»:
Իսկ արտագնա խաղում կմրցի «Չելսիի», «Բաչկա Տոպոլայի» և «Ռապիդի» հետ: Այսպիսով, «Նոան» հայկական առաջին ակումբը կլինի, որ կխաղա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: