Վերջին երկու ամիսներին արտաքուստ թվացյալ դադար է, բայց կուլիսներում գործընթացներ են նախապատրաստվում. անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Դա ակնհայտ է միջազգային տարբեր դերակատարների հայտարարություններից: Այս պահին, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում։ Պատահական չէ, որ արդեն Ադրբեջանն է հայտարարում՝ «Խաղաղության պայմանագրի» փաստաթուղթը մոտ է ավարտին:
Տպավորություն, որ արտաքին ուժերի ճնշմամբ փորձ է արվում ձևավորել մի փաստաթուղթ, որի մեջ ձևավորված կլինեն նպատակներ, լոզունգներ, բայց հայ-ադրբեջանական խնդիրների լուծումները կմնան դրսում», - նշեց նա։