00:00:00

Գոհար Հարությունյանը հռչակվել է հրաձգության Եվրոպայի չեմպիոն

20:53, 28 օգոստոս 2024 Սպորտ

Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցումային առաջին օրը պայքարի մեջ են եղել մեծահասակները։ 

Ըստ աղբյուրի՝ 10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։ Հայաստանը ներկայացնող մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ 

Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։ 

Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր