Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Փաշինյանի օրակարգը տապալված է:
Թերևս, վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի:
Այսօր Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Էլչին Ամիրբեկովը դարձյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարել են նախապայման: Ընդ որում, Բայրամովը այդ հայտարարությունն արել է Անկարայում՝ իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ բանակցություններից հետո, ինչն առնվազն նշանակում է՝ առաջընթաց պետք չէ սպասել նաև հայ-թուրքական հարաբերություններում:
Ամեն ինչ զիջելու գնով խաղաղության հասնելու Փաշինյանի օրակարգը տապալված է:
Նույնիսկ հեծանիվը չի օգնում»։