Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Լոկոմոտիվ»:
Այս մասին Чемпионат-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Լոկոմոտիվը» պայմանավորվել է «Ֆերենցվարոշի» հետ 200 հազար եվրոյի դիմաց վարձակալության շուրջ:
Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր Սևիկյանի նկատմամբ «Լոկոմոտիվի» հետաքրքրության մասին։
Սևիկյանը հունգարական ակումբ էր տեղափոխվել ռուսական «Նիժնի Նովգորոդ» ակումբից։
Աղբյուրը՝ Armsport