00:00:00

«Նույն տարածքում սպան ծեծի էր ենթարկվում, իսկ Փաշինյանը հեծանիվ էր քշում». քաղաքագետ

22:32, 26 օգոստոս 2024 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Սևանի լողափերից մեկում ծեծի է ենթարկվել  Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նա կոտրվածքով հոսպիտալացվել է

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սահակյանն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Նա հորդորել է դադարեցնել նման պահվածքը, ինչից հետո նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան:

Այս փաստը խոսում է այն մասին, թե Նիկոլի Հայաստանում ինչքան է վարկաբեկվել ոստիկանությունը: Սա ինքնին բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի. մի կողմից, ոստիկանությունն այլևս նույնացնել է Փաշինյանի «զորքի» հետ, մյուս կողմից՝ ոստիկանության համակարգում կադրային նշանակումների հիմքում իսպառ բացակայում են մերիտոկրատիայի սկզբունքները:

Ի դեպ, ուշագրավ է սևանյան այդ օրվա խրոնիկայի կոնտրաստը. երբ ոստիկանության բարձրաստիճան սպան ծեծի էր ենթարկվում, նույն տարածքում Փաշինյանն անհոգ հեծանիվ էր քշում...»,- գրել է քաղաքագետը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր