00:00:00

Մեզ նետված մարտահրավերները պահանջում են առերեսում, կան արժեքներ, որոնք երբեք չեն սակարկվում

13:12, 23 օգոստոս 2024 Բլոգ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․

«Կան արժեքներ, որոնք երբեք չեն սակարկվում:

1990 թվականի օգոստոսի 23-ին հայ ժողովուրդը երկարատև պայքարի արդյունքում ընդունեց Անկախության Հռչակագիրը, որը պետք է երաշխավորեր ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը:

Այսօր էլ անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք է և առաջին հերթին հնարավորություն՝ կառուցելու ինքնիշխան պետություն և պետականություն, որի հիմքում կլինի ազգային ինքնությունը։ 

Անցնող տարիներին ինքնության խորքային ճգնաժամի հետևանքով մեզ նետված բազմաթիվ մարտահրավերները, պահանջում են առերեսում, նախ ինքներս մեզ հետ և շարունակական բովանդակային վերափոխում, վերաիմաստավուրում և պայքար:

Պատմական այս վճռորոշ ժամանակներում մեզ պետք է պայքարի կամք և վճռականություն:

Այլևս յուրաքանչյուրս ենք երաշխավորը Անկախության Հռչակագրի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր