00:00:00

Զապորոժիայի ատոմակայանում բռնկված հրդեհի պատճառը դեռ չի պարզվել

09:59, 23 օգոստոս 2024 Աշխարհ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) օգոստոսի 12-ին հայտնել է, որ իր ներկայացուցիչները ստուգել են Ուկրաինայի Զապորոժժիա ատոմակայանի վնասված հովացուցիչ աշտարակը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը:

Օգոստոսի 11-ին Զապորոժժիայի ատոմակայանի հովացման աշտարակներից մեկում բռնկված հրդեհը չի ազդել Ուկրաինայի ռադիացիոն իրավիճակի վրա, ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) զեկույցում: Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ մեծ մտահոգություն միջուկային ոլորտի փորձագետների համար:

Գիտնական Էդվին Լայմանի խոսքով՝ «...հրդեհները կարող են անջատել էլեկտրական սարքավորումները, և ատոմակայանի անվտանգությունը դեռևս հիմնովին հիմնված է հովացման պոմպերի էլեկտրաէներգիա ունենալու վրա, որոնք անընդհատ ջուր են շրջանառում ռադիոակտիվ միջուկներով»:

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը կամ սադրանք է, կամ անփութություն ռուսական զորքերի կողմից, որոնք վերահսկում են կայանը։

Ռուսաստանն իր հերթին մեղադրել է ուկրաինական ուժերին՝ ասելով, որ գործարանը շարունակում է բնականոն աշխատանքը.

«Ինչպես նախկինում Զապորոժժիայի ատոմակայանում տեղի ունեցած շատ միջադեպեր, մենք գուցե երբեք չենք իմանա այս մեկի պատչառը: Ռուսները շարունակում են այնտեղ տեղավորել ռազմական անձնակազմ և տեխնիկա, ակնհայտորեն շարունակում են գրավել գործարանը և հետապնդել նրա աշխատակիցներին»,-ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի անդամ Ջոն Հարդին։

Փորձագետներն ասում են, որ ռուսական ուժերը ատոմակայանում աշխատանքից հեռացրել են ավելի փորձառու ուկրաինացի աշխատողներին և չեն կարողանում պատշաճ կերպով պահպանել դրա օբյեկտները, քանի որ օգտագործված միջուկային վառելիքի տոննաները մշտական սառեցման կարիք ունեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր