00:00:00

Համբարձումյանն անհետանում է Փաշինյանի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին․«Հրապարակ»

08:46, 23 օգոստոս 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն այցելության պահին ներկա չէր․ վարչապետին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։ Ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Ի դեպ, 2021-ից սկսած՝ Համբարձումյանն անհետանում է վարչապետի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին։

Մասիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ արձակուրդում է եղել․ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 08․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր