Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Եզրափակչում հայ ըմբիշը 3-6 հաշվով պարտվեց ռուս Ասլանբեկ Կոստոևին։
Հիշեցնենք՝ կիզաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիդժոն Կարոմովի դեմ և մրցակցին հաղթել ընդամենը 36 վայրկյանում` 8:0 հաշվով։