Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբից հնարավոր հեռանալու լուրերի մասին։
«Եթե լինի առաջարկ, որից «Լոկոմոտիվը» գոհ կլինի, և մենք կնստենք և անկեղծ կխոսենք՝ որոշելով, որ ժամանակն է հեռանալ, ապա ես կհեռանամ։ Եթե ինձ վրա հույս են դնում, ապա ես կփորձեմ արդարացնենել դա և ոչ մի տեղ չեմ գնա»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։