Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում «Սլովանն» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Կոշիցեին» և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 15-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Ժան Մեդվեդը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
52-րդ րոպեին Դավիդ Ստրելեցը «Սլովանի» կազմում հավասարեցրել է հաշիվը, իսկ 90-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփել է հաղթական գնդակը:
Բարսեղյանն իր թիմի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել:
Աղբյուրը՝ Armsport.am: