Մարզիչ Կարեն Ավոյանը գլխավորել է Սաուդյան Արաբիայի 2-րդ դիվիզիոնում (նշանակությամբ 3-րդ լիգա) հանդես եկող «Աֆիֆը»։
Ավոյանի հետ մարզչական շտաբում է նաև Ֆելիքս Հակոբյանը, որը կլինի դարպասապահների մարզիչը։
Նշենք, որ «Աֆիֆում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը։
Ավոյանը մինչև այս եղել է «Վեսթ Արմենիայի» և «Նոայի» մարզչական շտաբում։