00:00:00

Մբապեն նկարահանվում է վավերագրական ֆիլմում իր՝ Ռեալ տեղափոխության վերաբերյալ

18:42, 17 օգոստոս 2024 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վավերագրական ֆիլմ է պատրաստում, որը կներկայացնի 2023 թվականի ամառվանից նրա կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ նա դեռ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր։ Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆիլմում կներկայացվեն նաև ՊՍԺ-ում Մբապեի վերջին ամիսները և նրա տեղափոխությունը մադրիդյան ակումբ: Նախագիծը ղեկավարում է ֆրանսիացի պրոդյուսեր Անտուան ​​Լը Ռոյը, որը սերտ կապեր ունի 25-ամյա հարձակվողի ընտանիքի հետ։

Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Հուլիսի 16-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես Արքայական ակումբի խաղացող։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում:

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր