00:00:00

«Տոտենհեմը» որակազրկել է ֆուտբոլիստին ազոտ ներշնչելու համար

15:03, 16 օգոստոս 2024 Սպորտ

«Տոտենհեմի» և Մալիի հավաքականի կիսապաշտպան Իվ Բիսուման, որը հրապարակել էր ազոտի օքսիդ (ծիծաղի գազ) ներշնչելու տեսանյութ, որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում։ Այս մասին հայտնում է AP-ն։

Օգոստոսի 11-ին Բիսուման Snapchat-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ներշնչում օդապարիկից ազոտի օքսիդը: Ավելի ուշ ֆուտբոլիստը ընդունել է իր սխալ և իր պահվածքն պահվածքն անվանել է անխոհեմ ու ներողություն խնդրել։

«Տոտենհեմը» ներքին հետաքննություն է սկսել։ Բիսուման բաց կթողնի օգոստոսի 19-ին կայանալիք Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Լեսթերի» հետ հանդիպումը։

Նշենք, որ ազոտի օքսիդը բժշկության մեջ օգտագործվում է անզգայացման համար, սակայն կարող է առաջացնել թունավորում և ծիծաղի նոպաներ: Մեծ Բրիտանիայում ռեկրեացիոն նպատակներով ազոտի օքսիդ պահելը կարող է պատժվել երկու տարվա ազատազրկմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր