«Բարսելոնայի» արդեն նախկին ավագ և կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի արարողության ժամանակ։
«Վերջին տարիներին ես տեսել եմ, թե ինչպես են թիմակիցներս հրաժեշտ տալիս, և այսօր իմ հերթն է: Մանկուց եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու, 14 տարեկանում իրականացավ երազանքս և դրանից հետո ամեն պահն ապրել եմ որպես վերջինը, քանի որ չգիտեի, թե դա ինչքան կտևի։
Երկու տարի անց ես գնացի ապրելու Լա Մասիա, և դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին: Ես այնտեղ ընկերներ ձեռք բերեցի և մեծացա՝ սովորելով այս ակումբի արժեքները: «Լա Մասիան» կա և կլինի այս ակումբի մեծ սիրտը։
Ո՞վ կմտածեր, որ ես կանցկացնեմ 373 խաղ իմ կյանքի ակումբի համար և կլինեմ առաջին ավագը՝ կկիսեմ Մեսսիին, Բուսիին, Չավիին ընկերությունը:
Երկրպագուներին, ես կցանկանայի հրաժեշտ տալ խաղադաշտում, բայց ես հավերժ երախտապարտ կլինեմ ձեր աջակցության համար այս տարիների ընթացքում, որտեղ մենք անմոռանալի պահեր ենք ապրել: Ես ձեզ միշտ կպահեմ իմ սրտում։
Նախորդ մրցաշրջանում Ռոբերտոն «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am: