Հայտնի մեքսիկաբնակ ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան քննադատել է 2024 թվականի Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են Փարիզում։
«Փարիզի Օլիմպիական խաղերը ճանաչվել է պատմության մեջ վատագույնը։ Նրանք անարգեցին Հիսուսին միլիոնավոր մարդկանց աչքի առաջ։ Դա պարզապես զզվելի էր»,- գրել է Գարսիան սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննադատության մեծ ալիքի տակ էին հայտնվել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» խեղաթյուրված նմանակամն համար, որը շարժել է բազմաթիվ քրիստոնյաների զայրույթը։
Աղբյուրը՝ Armsport.am: