00:00:00

Վստահ եմ ՝ դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու միասին․ Գագիկ Վանոյանը՝ Արթուր Դավթյանին

15:17, 04 օգոստոս 2024 Սպորտ

Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում՝ դիմելով մարմնամարզիկ Արթուր Դավթյանին։

Այսօր Հայաստանի Oլիմպիական հավաքականի երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, կսկսեն պայքարը մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչներում: Այսօր կայանալիք եզրափակիչներում առաջին պայքարի մեջ է մտնելու Վահագն Դավթյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Երևանի ժամանակով 18:25-ին պայքարի դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վահագն Դավթյանը կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին, Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակիչին։

«Արթուր ջան, այսօր՝ եզրափակչից առաջ ՝ մինչ ժամեր անց կսկսես մրցելույթդ, ցանկանում եմ դիմել ՔԵԶ. ուզում եմ, նախ, շնորհակալություն հայտնել ծնողներիդ՝ քո ԼԱՎ մարդ տեսակի համար, քո հայրենասեր տեսակի համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՔԵԶ, այն հիանալի տարիների համար, որ նվիրեցիր մարմնամարզությանը՝ չհուսահատվեցիր մարզումային վատ պայմաններից, չնահանջեցիր, ավելի ուժեղ դարձար, պայքարեցիր ամեն օր ու ամեն ժամ, պայքարեցիր առանց տրտնջալու, պայքարեցիր յուրաքանչյուր հաղթանակիդ համար և ես անասելի հպարտ եմ տարածդ բոլոր հաղթանակների համար՝ միջազգային ամենատարբեր մրցաշարերից մինչև Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, մինչև Օլիմպիական բրոնզ։

Արթուր ջան, բոլորս գիտենք, թե որքան կարևոր է այս օրը ՔԵԶ համար, չէ՞ որ հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկն ես դու։ Բայց անկախ այս եզրափակչի արդյունքից, եղբա՛յրս, դու պատվով անցել ես սպորտային փառքի ճանապարհով և այլևս ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ անուն ազգանունը ոսկե տառերով գրել ես հայրենական և համաշխարհային սպորտի տարեգրության մեջ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐԱԾԴ ԲՈԼՈՐ ԵՐՋԱՆԻԿ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

Վստահ եմ ՝ դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու միասին»,- գրել է մա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր