Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 90 score-ի վարկածով աշխարհի խորհրդանշական հավաքականում է, որում ընդգրկվել են 34 տարեկանից բարձր ֆուտբոլիստները։
Խորհրդանշական հավաքականի հիմնական կազմում ընդգրկվել են այնպիսի աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Մանուել Նոյերը, Ռոբերտ Լևանդովսկին, Լուկա Մոդրիչը, Սերխիո Ռամոսը: