«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատություն կենթարկվի, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղացողի մոտ ախտորոշվել է կոճի ջլի վնասվածք, որի համար կպահանջվի վիրահատական միջամտություն։ Առաջիկա օրերին 21-ամյա խաղացողը կվիրահատվի Բարսելոնայում։
«Ռեալ Սոսյեդադը» չի հայտնում, թե որքան ժամանակ կպահանջվի կիսապաշտպանի ապաքինման համար։ Ամենայն հավանականությամբ Արսենը բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկային հատվածը։
Ընդհանուր առմամբ Զախարյանը բասկյան ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am: