Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար, որին տրանսվեստիտներ էին մասնակցել։
The Telegraph-ը գրում է, որ «Փարիզ 2024»-ի ներկայացուցիչ Ան Դեշամն ասել է, որ ակնհայտ է, որ իրենք մտադրություն չեն ունեցել որևէ կրոնական խմբի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել:
«Բացման արարողությունը նպատակաուղղված էր հասարակական հանդուրժողականությունը փառաբանելուն:
Մենք կարծում ենք, որ այս նպատակը ձեռք է բերվել։ Եթե մարդիկ ինչ-որ բանից վիրավորվել են, մենք շատ ենք ցավում»,- ասել է նա:
Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ «տարակուսած է» շոուի նկատմամբ բացասական արձագանքից: