2024 թվականի Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, առանց տանիքի կորտերի բոլոր հանդիպումները: Այսպիսով, այսօր հորդառատ տեղումների պատճառով բացօթյա կորտերում ոչ մի հանդիպում չի անցկացվի։
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառով հետաձգվել են մի շարք հանդիպումներ։
Նշենք, որ անձրևը խոչընդոտներ է առաջացրել նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ ամերիկուհի հեծանվորդ Թեյլոր Քնիբի համար, որը մրցավազքի ժամանակ թաց ուղու պատճառով երեք անգամ ընկել է հեծանիվից և զբաղեցրել 19-րդ հորիզոնականը։
Աղբյուրը՝ Armsport.am: