00:00:00

ՕԽ-2024․ Ջոկովիչն ու Ալկարասը հաղթանակով են մեկնարկել

18:37, 27 հուլիս 2024 Սպորտ

Ավարտվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մրցաշարի առաջին շրջանի հանդիպումն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի և ավստրալացի Մեթյու Էբդենի միջև։

Սերբիայի ներկայացուցիչը խոշոր հաղթանակ տարավ՝ 6:0, 6:1: Հանդիպումը տևեց 53 րոպե:

Օլիմպիական մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչը կհանդիպի աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի և աշխարհի 83-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հանդիպման հաղթողի հետ։

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը ևս դուրս է եկել երկրորդ շրջան։ Առաջին շրջանի խաղում իսպանացին 6։3, 6։1 հաշվով հաղթել է լիբանանցի Հայդի Հաբիբին։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր