Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը Հայաստանի տարածքում հեռարձակում է Առաջին ալիքը (ուղիղ եթեր)։ Առաջին անգամ բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։ Սեն գետում նրանք մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։
Արարողության ռեժիսորը հայտնի ֆրանսիացի բեմադրիչ Թոմաս Ջոլին է։ Հայտնի է, որ Էդիթ Պիաֆի La Vie en rose երգը կկատարեն երգչուհիներ Սելին Դիոնն ու Լեդի Գագան։
Մոտ 60 հազար ոստիկան եւ զինվորական կապահովի Փարիզի կենտրոնի անվտանգությունը բացման արարողության ժամանակ, որին Սեն գետի երկայնքով եւ կամուրջների վրա տեղադրված տրիբունաներից կհետեւի մոտ 300 հազար հանդիսական։
Հայաստանի հավաքականը շքերթում ըստ այբբենական կարգի կլինի 13-րդը։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրները կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։
10500 մարզիկերը 41 մարզաձեւում կվիճարկեն մեդալների 329 հավաքածու։ Ավելացել է բրեյք-դանսը։