00:00:00

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

17:37, 26 հուլիս 2024 Բանկեր

Յունիբանկն առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic և Visa Gold քարտեր: Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով: Քարտապանը Յունիբանկի մոբայլ հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջև և արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով: Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են գնումներ կատարում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ճանապարհորդում կամ գործուղումների են մեկնում: Յունիբանկի Visa քարտապանների համար հասանելի են նաև Apple Pay և Google Pay վճարումները, ինչպես նաև դրամական փոխանցումներն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին՝ Visa Direct-ի միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կարելի կատարել աշխարհի ավելի քան 60 երկիր՝ UNIMobile հավելվածում: Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին: Յունիբանկն ու Visa-ին համատեղ արշավի ընթացքում խաղարկել են դրամական մրցանակներ, Օլիմպիական խաղերի հուշանվերներ, ինչպես նաև ուղևորություններ Փարիզ: Քարտապանների հարմարավետության համար Յունիբանկում գործում է շուրջօրյա սպասարկման ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր