Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։
Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։
Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և Էրալդո Չինարիի դուբլը, իսկ հանդիպմանվերջակետը դրեց Հելդեր Ֆերեյրան՝ 7-0։ Գոլերը խփվեցին համապատասխանաբար խաղի 19-րդ, 28-րդ, 31-րդ, 58-րդ, 71-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։