00:00:00

Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

17:35, 25 հուլիս 2024 Բանկեր

Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի  քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:

Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն նվերներ: Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս: 
 
Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:
 
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։
 
Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր