00:00:00

Էլինա Ավանեսյանն առաջին անգամ դուրս եկավ WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

14:39, 25 հուլիս 2024 Սպորտ

Աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 61-րդ ռակետ, ռումինացի Ժակլին Կրիստիանի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:4 հաշվով՝ առաջին անգամ ընդգրկվելով WTA-250 շարքի մրցաշարի լավագույն քառյակում։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 106-րդ ռակետ, ֆրանսիացի Խլոե Պակեն։

Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր