00:00:00

Ռոբերտ Քոչարյանն ու Բшգրшտ Սրբшզшնը մասնակցել են Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

20:10, 23 հուլիս 2024 Հասարակություն

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ երիտասարդներ:

Հիշեցնենք` հուլիսի 21-ին 31 տարեկան հասակում հիվանդության հետևանքով մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 24-ին` ժամը 12:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր