00:00:00

Առաջինը Հայաստանի Հանրապետությունից. Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

18:43, 23 հուլիս 2024 Սպորտ

Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում, այս մասին հայտնել է նրա որդին` Արսեն Ջուլֆալակյանը: 

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame):

 Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

Նա հիշեցրել է նաև, որ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել «քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին, կամ ցանկացած այլ նախաձեռնության»:

«Չի պատկերացնում որևէ առնչություն Արցախը կործանած և Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառյալ ձեռքսեղմումը»,- հավելել է Արսեն Ջուլֆալակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր