00:00:00

Արզնու ձորում ռեստորաններից մեկի մոտ քաղաքացին ընկել է ձորը. նրան դուրս են բերել փրկարարները և հոսպիտալացրել

08:54, 22 հուլիս 2024 Հասարակություն

Հուլիսի 21-ին՝ ժամը 21:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Ս. Զ.-ին (ծնված 1983 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 10 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր