00:00:00

Դառը հեգնանք․ նիկոլական ռեժիմի ամերիկյան սենսեյները ձոնում են ՀՀ-ում «դեմոկրատիայի» մասին

17:53, 20 հուլիս 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168․am-ը։ 

Քաղաքացի Սարգիս Խաչատրյանը նրան հարցրել է.

«Կարո՞ղ ենք փաստել, որ Թրամփի վրա կատարած մահափորձը կապահովի հենց Թրամփի հաղթանակը»:

 Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без 5-ти» հաղթանակը գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով  թե՛ ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունները, թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակի նրբությունները։

Կցանկանայի ուշադրությունը հրավիրել երկու այլ հանգամանքների վրա․

1. Թրամփի վրա կատարած մահափորձը ցայտուն օրինակ և ապացույց է, որ ատելության խոսքից մինչև բռնություն մեկ քայլ է։ Համակարգված ատելությունը բերում է բռնության, իսկ բռնությունն իր հերթին, ցավոք, վերարտադրվելու ընդունակություն ունի, եթե կողմերը ժամանակին կանգ չառնեն։ Սա խիստ ակտուալ է ներկայիս իշխանության կողմից 2018-ից սկսած ատելության կաթսայում ապրող հայ հասարակության համար։

2. Ժամանակին ժողովրդավարության փարոս համարվող երկրում նման հարձակումն առաջատար թեկնածուի վրա արձանագրում է ժողովրդավարության ճգնաժամը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ամբողջ աշխարհում։ Դառը հեգնանք է առաջանում, երբ նիկոլական ռեժիմի սենսեյ հանդիսացող երկրի ներկայացուցիչները ձոնում են Հայաստանում «դեմոկրատիայի» մասին, սակայն իրենց իսկ երկրում նման աղաղակող զարգացումներ են տեղի ունենում։

Ամեն դեպքում ժողովրդին կայունություն և միասնություն եմ մաղթում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր