00:00:00

Միջուկային զենքի ստեղծման համար Իրանին անհրաժեշտ է 1-2 շաբաթ. Բլինքեն

13:04, 20 հուլիս 2024 Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ հայտնել է, որ Իրանին զինական որակի նյութ ստեղծելու համար անհրաժեշտ է 1-2 շաբաթ, քանի որ  Թեհրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը, տեղեկացրել է CNN-ը։

Այս գնահատականը բեկման ամենակարճ ժամանակն է, որին երբեւէ հղում են կատարել ամերիկյան պաշտոնատար անձինք։

«Այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք այժմ, ամենալավ տեղը չէ»,- ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը ուրբաթ, Ասպենայում, անվտանգության գագաթաժողովում։

«Իրանը այն պատճառով, որ չեղարկվել է միջուկային համաձայնագիրը, մեկ տարի անց տրոհող նյութի արտադրմանն անցնելու փոխարեն այժմ, հավանաբար, գտնվում է դրանից 1-2 շաբաթ հեռու»,- ասել է նա։

«Նրանք զենքը չեն ստեղծել, բայց դա, իհարկե, այն է, ինչին մենք շատ մանրակրկիտ հետեւում ենք»,- ավելացրել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ «թույլ չտրվի, որ Իրանը միջուկային զենք ունենա, եւ որ վարչակազմը կնախընտրեր կանխել դա դիվանագիտական ճանապարհով»։

Ավելի քան մեկ տարի առաջ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ Իրանն այժմ կարող է «տրոհող նյութ արտադրել մեկ ռումբի համար մոտ 12 օրում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր