00:00:00

Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են անգամ երեխայի հետ այցելել խանութ

22:44, 19 հուլիս 2024 Հասարակություն

Փաստաբան Ռոման Երիցյանը անդրադարձել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով դատարանի որոշմանը։ 

Հիշեցնենք՝ ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Դավիթ Սարգսյանի տնային կալանքը փոխել վարչական հսկողություն խափանման միջոցով, որը ենթադրում է խիստ սահմանափակումներ։ 

«Ստեփանակերտի քաղաքապետը հիմա էլ վարչական հսկողության ներքո է։

Դատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ։
 
Վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքս՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։
Ի՞նչ ասեմ։ Դատավորի համար անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չունեցավ»,- գրել է Երիցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր