Տալյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել «РБ Спорт» կայքին՝ խոսելով նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։
— Հավաքականում կանոնավոր ընդգրկվելու նպատակ կա՞:
-Միշտ կա: Անձամբ ինձ համար սա ամենաբարձր մակարդակն է, որը կարող է լինել:
— Նայելով Վրաստանի հաջողություններին Եվրո-2024-ում, երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանի հավաքականն ավելի թույլ չէ և կարող է ևս աղմուկ բարձրացնել Եվրոպայի առաջնությունում:
— Այո: Վրաստանի հավաքականը համարձակ խաղաց, իսկ նրանց տեղում կարող էր լինել Հայաստանը։ Եվ ես նույնիսկ պատկերացնում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ խմբից։ Ինչո”ւ ոչ։ Միշտ պետք է հավատաս քո թիմին։
— Ի՞նչը պակասեց Հայաստանին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար:
— Կոնկրետ չեմ կարող ասել։ Թիմը միշտ լավ է սկսում ընտրական փուլերը, բայց վերջում ինչ-որ բան պակասում է։ Դժվար է բացատրել: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ թիմը դեռ երիտասարդ է։ Միգուցե, բավականաչափ հասունություն չկար։ Բայց ստույգ պատասխան չկա։
— Այս թիմը հնարավորություն ունի՞ խաղալու 2026 թվականի աշխարհի առաջնությունում:
— Հավատ միշտ կա։ Իսկ այդ ժամանակ ընտրական փուլն ամեն ինչ ցույց կտա։ Ես միշտ հավատում եմ իմ թիմին։
— Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հավաքականի այս սերունդն ամենաուժեղն է վերջին 30 տարիների ընթացքում։
— Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ թիմը նոր է ձևավորվում։ Ժամանակ է պետք, որպեսզի կարողանաս ինչ-որ բան ասել այս առումով: Թիմը դեռ ձևավորման փուլում է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։