00:00:00

Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ. «Ազատություն»

20:50, 18 հուլիս 2024 Քաղաքականություն

«Ազատության» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հայտնում է կայքը:

«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ նախորդ հանդիպումն անցած ամռանն էր Բրյուսելում։ Միշելն անկեղծ ու բովանդակային էր գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների այդ բանակցությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր