00:00:00

Պապիկյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների ընթացքը

17:24, 18 հուլիս 2024 Քաղաքականություն

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր