00:00:00

Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

15:20, 18 հուլիս 2024 Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

 

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր