00:00:00

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

16:01, 17 հուլիս 2024 Քաղաքականություն

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն:

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից», - նշված է  ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Գրոնոն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր խորհրդական էր՝ դիվանագիտական հարցերով։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր Միշելի` արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր